01/28/2025

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն այսօր անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը, ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության, ՀՀ ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետերը, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային ստորաբաժանման ղեկավարը։

Քննարկվել են մարզում ՀՀ պարետի վերջին ցուցումների կատարման հետ կապված խնդիրները, հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ռեժիմի պահպանմանը, սահմանափակումների վերահսկողությանը, համատեղ աշխատանքի, փոխգործակցության կազմակերպմանը վերաբերող հարցեր, կատարվեցին մի շարք ճշգրտումներ։
Հունան Պողոսյանը ներկաներին ցուցումներ ու հանձնարարականներ տվեց։

Սյունիքի մարզպետարան / Syunik Regional Administration
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: