01/16/2025

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 28 նոր դեպք․ առողջացել է ևս 54 մարդ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 28 նոր դեպք․ առողջացել է ևս 54 մարդ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 28 նոր դեպք։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք երեկ ունեցել ենք 685 թեստ, որից դրական է եղել 28-ը։ Շատ կարևոր վիճակագրություն ունենք, որ առաջին անգամ մեր դրական դեպքերը գրեթե կրկնակի ավելի քիչ են, քան առողջացման դեպքերը։ Երեկվա դրությամբ մենք 54 առողջացման դեպք ենք ունեցել։ Այսօր ունենք 786 ակտիվ դեպք, այսինքն՝ ակտիվ դեպքերի որոշակի նվազում ունենք։ Սա էլ է առաջին անգամ, երբ օրվա արդյունքով ոչ թե մեր վարակակիր պացիենտների թիվն աճում է, այլ  նվազում է»,- ասաց Փաշինյանը։

Հայաստանում ապրիլի 14-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1067 է, արձանագրվել է մահվան 16 դեպք: Թեստերից 8316-ը բացասական արդյունք է տվել: Ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 54-ով և բուժվածների գումարային թիվը դարձել է 265: Այս պահին փաստացի բուժում է ստանում 786 պացիենտ: 

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

 

Video Player
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: