01/16/2025

Կառավարությունը տուժած ոլորտների գրանցված 27 հազար աշխատակցի կտրամադրի աջակցություն

Կառավարությունը տուժած ոլորտների գրանցված 27 հազար աշխատակցի կտրամադրի աջակցություն

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառու հանդիսացող տուժած ոլորտների  գրանցված աշխատողներից 27 հազարն արդեն կարող է աջակցություն ստանալ։

Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«8-րդ միջոցառումը նախատեսված է տուժած ոլորտների գրանցված աշխատողների համար։ Այն մեկնարկել է ապրիլի 13-ին և մի քանի ժամվա ընթացքում ֆիզիկական անձանցից մենք ստացել ենք ավելի քան 45 հազար դիմում։ Քաղաքացիները մուտք են գործել ssa.am կայք և գրանցվել։ Դրանցից հաստատվել է 27 հազարը, նրանց վճարումներն այսօր առավոտից սկսել են։ Միջոցառման համար ընդհանուր առմամբ տրամադրվել է 1․8 մլրդ դրամ», - նշեց Բաթոյանը։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման համար գործարկել է 11 միջոցառում։

 

Լիլիթ Դեմուրյան

armenpress.am

 

 
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: