01/16/2025

Արցախում ընտրությունները համարում ենք կայացած. ՀՀ ԱԺ փոխնախագահ

Արցախում ընտրությունները համարում ենք կայացած. ՀՀ ԱԺ փոխնախագահ

Արցախի Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկությանը դիտորդական առաքելություն իրականացրած ՀՀ Ազգային ժողովի դիտորդական խումբն այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփել է արդյունքները:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ իր խոսքում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցել է շատ ավելի հանգիստ մթնոլորտում, որը պայմանավորված է նախագահի թեկնածուների քանակով, ինչպես նաև այն հանգամանքով, որ մարտի 31-ին կայացել են միաժամանակ համապետական նշանակության երկու՝ նախագահական և խորհրդարանական ընտրություններ:

«Կարծում եմ՝ այս անգամ մասնակցության առումով ազդեցություն է ունեցել նաև հանրապետության նախագահի թեկնածուների կոչը: Թեկնածուներից մեկն իր ընտրողներին կոչ էր արել առհասարակ չմասնակցել ընտրություններին, իսկ մյուս թեկնածուն էլ՝ խոցելի խմբերի մարդկանց: Ընդհանուր առմամբ, ընտրությունների ընթացքում արձանագրված թվերն արտացոլում են այն պատկերը, որն Արցախի Հանրապետության քաղաքացիներն արձանագրել են ընտրատեղամասերում: Իհարկե, անելիքներ ևս կան, սակայն կարող ենք արձանագրել, որ ընտրությունները կայացած են»,- նշել է Ա. Սիմոնյանը:

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը շնորհավորել է Արցախի Հանրապետությանը՝ նոր Խորհրդարան ձևավորելու և նոր նախագահ ընտրվելու կապակցությամբ:

 

artsakhpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: