01/10/2025

Արցախի նախագահական ընտրությունների արդյունքները․ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Արցախի նախագահական ընտրությունների արդյունքները․ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Արցախի ԿԸՀ-ն ներկայացրել է նախագահական ընտրությունների նախնական արդյունքները՝ 282 ընտրատեղամասերից ստացված տվյալների մշակումից հետո։ Նախագահական ընտրությունները բոյկոտած թեկնածու Մասիս Մայիլյանի օգտին քվեարկել է 5428 ընտրող, հօգուտ Արայիկ Հարությունյանի՝ 39860 քաղաքացի։

Նկատենք, որ Հարությունյանը, ում հաղթանակի առթիվ արդեն շնորհավորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, նախագահական ընտրությունների առաջին փուլում հավաքել էր 36076 քաղաքացի, ու նրան ընդամենը մի քանի հարյուր ձայն չէր հերիքել հաղթելու համար։ Մրցակից Մասիս Մայիլյանն առաջին փուլում ստացել էր 19360 քվե, սակայն նա այս անգամ կոչ արեց իր ընտրողներին բոյկոտել քվեարկությունը, այդպիսով՝ երկրորդ փուլում հավաքելով 4 անգամ պակաս քվե։

Ստորև ներկայացնում ենք, թե նախագահական ընտրությունների երկրորդ փուլում թեկնածուներից յուրաքանչյուրը Արցախի ո՞ր շրջանում, քանի ձայն է հավաքել։

1․ Ստեփանակերտ – Մասիս Մայիլյան՝ 1168, Արայիկ Հարությունյան՝ 11051,

2․ Ասկերանի շրջան – Մասիս Մայիլյան՝ 802, Արայիկ Հարությունյան՝ 5672,

3․ Հադրութի շրջան – Մասիս Մայիլյան՝ 625, Արայիկ Հարությունյան՝ 4193,

4․ Մարտակերտի շրջան – Մասիս Մայիլյան՝ 842, Արայիկ Հարությունյան՝ 5734,

5․ Մարտունու շրջան – Մասիս Մայիլյան՝ 1145, Արայիկ Հարությունյան՝ 7386,

6․ Շահումյանի շրջան – Մասիս Մայիլյան՝ 114, Արայիկ Հարությունյան՝ 994,

7․ Շուշիի շրջան – Մասիս Մայիլյան՝ 282, Արայիկ Հարությունյան՝ 1477,

8․ Քաշաթաղի շրջան – Մասիս Մայիլյան՝ 445, Արայիկ Հարությունյան՝ 3174,

9․ Երևանի ընտրատեղամաս – Մասիս Մայիլյան՝ 5, Արայիկ Հարությունյան՝ 179։  




© factor.am




ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: