01/16/2025

Արժեթղթերի շուկայի բաժնետերերի մասին տեղեկատվությունը հասանելի կդառնա իրավապահ մարմիններին

Արժեթղթերի շուկայի բաժնետերերի մասին տեղեկատվությունը հասանելի կդառնա իրավապահ մարմիններին

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Արժեթղթերի շուկայի մասին» և հարակից ներկայացված նախագծերում փոփոխություն կատարելու առաջարկը, որով նախատեսվում է արժեթղթերի բաժնետերերի մասին տեղեկատվությունը հասանելի դարձնել իրավապահ մարմինների, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և Պետական եկամուտների կոմիտեի համար:

Նախագիծն ընդունվեց 80 կողմ, 17 դեմ,  17 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: 

Գործող կարգավորումներով` այս բնույթի տեղեկատվությունը հարուցված քրեական գործի շրջանակում հնարավոր է ստանալ միայն դատարանի վճռով:

Խորհրդարանը քննարկեց արժեթղթերի շուկայի բաժնետերերի մասին ինֆորմացիան հասանելի դարձնելու նախագիծը

 

hetq.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: