01/16/2025

Սպառողական կրեդիտավորման ընթացակարգում փոփոխությունների օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Սպառողական կրեդիտավորման ընթացակարգում փոփոխությունների օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Հ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նախագիծը հեղինակել են խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վարազդատ Կարապետյանը։

«Օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությամբ` կրեդիտավորման պայմանագրում սպառողը ձեռագրով, իսկ էլեկտրոնային եղանակով պայմանագիր կնքելու դեպքում՝ էլեկտրոնային եղանակով տպագրելու միջոցով պետք է գրի, որ գիտակցում է տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը՝ նշելով այդ տոկոսադրույքը»,- նշել էր Մանուկյանը։

Մեկ այլ փոփոխությամբ` Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով մինչև երեք ամիս ժամկետով կնքվող մինչև 300 հազար դրամի չափով սպառողական կրեդիտների համար սահմանում է պարտադիր պահանջներ և պայմաններ, վարկավորման կանոններ՝ հիմք ընդունելով սպառողի վարկունակության, սպառողի պարտքի և եկամտի հարաբերակցության, վարկը սպասարկելու սպառողի ունակության գնահատման չափանիշները:

Օրենքն ուժի մեջ է մտնելու 2021 թ. հունվարի 1-ին, իսկ նախատեսված նորմատիվ իրավական ակտերը Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունելու է օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն` 103 «կողմ» ձայնով։

 

armenpress.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: