01/16/2025

Պետդուման օրենք է ընդունել ՌԴ քաղաքացիություն ստանալու մասին՝ առանց հրաժարվելու այլ երկրի քաղաքացիությունից

Պետդուման օրենք է ընդունել ՌԴ քաղաքացիություն ստանալու մասին՝ առանց հրաժարվելու այլ երկրի քաղաքացիությունից

ՌԴ Պետդուման ուրբաթ օրը կայացած լիագումար նիստում ընդունել է օրենք, որը թույլ է տալիս դիմել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու համար՝ առանց հրաժարվելու այլ երկրի քաղաքացիությունից:

«Օրենքի նախագիծն առաջարկում է չեղարկել այն պահանջը, որը Ռուսաստանի քաղաքացիության համար հայցվորը պարտադիր պետք է դիմի օտարերկրյա պետության լիազոր մարմնին` իր քաղաքացիությունից հրաժարվելու մասին հայտարարությամբ»,- ասվում է ՌԴ կառավարության օրինագծի բացատրական գրության մեջ:

Օրինագծով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու համար դիմում ներկայացնելիս վերանում է Ռուսաստանում եռամյա ժամկետով գտնվելու և նախկին ԽՍՀՄ երկրներում ապրած և այժմ քաղաքացիություն չունեցող չափահաս անձանց համար ապրուստի աղբյուրի առկայության պահանջը:

Ի հավելումն, նման կանոն առաջարկվում է կիրառել այն օտարերկրացիների համար, ովքեր ամուսնացած են Ռուսաստանի Դաշնության քաղաքացու հետ, բնակվում են ՌԴ-ում և այդ ամուսնությունից ունեն երեխաներ:

Նախաձեռնության համաձայն՝ Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիների համար նույնպես կդյուրացվի Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու դիմումը:

shantnews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: