01/10/2025

120 միլիոն դրամ կհատկացվի Կապան համայնքին

120 միլիոն դրամ կհատկացվի Կապան համայնքին

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը ստորագրեցին սոցիալ-տնտեսական համագործակցության մասին հուշագիր: Հուշագրի համաձայն՝ ընկերությունը սոցիալ-տնտեսական համագործակցության շրջանակներում 120 միլիոն դրամով ֆինանսավորելու է համաձայնագրով սահմանված աշխատանքների իրականացման և գույքի ձեռքբերման համար:

Ըստ համաձայնագրի, հատկացվող գումարը կուղղվի սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը, մասնավորապես՝ Կապան համայնքի համար ձեռք է բերվելու աղբատար 2 մեքենա, վերանորոգվելու է Գեղանուշ բնակավայր տանող ճանապարհը, ինչպես նաև կվերանորոգվի Կապան քաղաքի Մուշեղ Հարությունյան թաղամասի սողանքի հարակից ճանապարհը:

Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը հուշագիրը երկկողմ ստորագրվել է հեռահար:
Ուրախ ենք, որ ընկերությունը հնարավորություն ունի իր ներդրումն ու մասնակցությունն ունենալ մեր սիրելի քաղաքի զարգացմանն ուղղված, համայնքի բնակիչների համար բարեկեցիկ միջավայր ստեղծելու ծրագրերի իրականացմանը: Սա «Չաարատ Կապան» ՓԲ ընկերությունում աշխատող յուրաքանչյուր աշխատակցի ներդրումն է՝ ի նպաստ մեր սիրելի համայնքին ու մեր՝ բոլորիս ընտանիքներին:

Վերահաստատելով սերտ համագործակցությունը Կապանի համայնքապետարանի հետ՝ ընկերությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել համայնքի խնդիրները, և հուշագրով սահմանված պարտավորություններից բացի Կապան համայնքի համար այլ ծրագրեր ևս կիրականցվեն:

Չաարատ Կապան / Chaarat Kapan

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: