01/16/2025

Արցախի նորընտիր նախագահը հյուրընկալվել է ՀՀ պաշտպանության նախարարությունում

Արցախի նորընտիր նախագահը հյուրընկալվել է ՀՀ պաշտպանության նախարարությունում

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ապրիլի 18-ին ՊՆ վարչական համալիրում  ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

 Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դավիթ Տոնոյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել  է նաև, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, Արցախի պաշտպանության բանակի հետ համատեղ, շարունակելու են ապահովել և ամրապնդել Արցախի ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ զարգացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն ու մի շարք ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

 artsakhpress.am

 

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: