01/16/2025

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4 հազար 268-ով

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4 հազար 268-ով

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 4 հազար 268-ով, ընդհանուր թիվը կազմում է 47 հազար 121: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Վերջին տվյալների համաձայն, 3 հազար 446 մարդ ապաքինվել է (մեկ օրում ապաքինվել է 155 մարդ), մահացել է 405-ը (մեկ օրում մահերի թիվն ավելացել է 44-ով):

«Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 47 հազար 121: Վարակի դեպքեր գրանցվել են 85 շրջաններում»,-նշված է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ: Նշվում է, որ նոր հայտնաբերված դեպքերի 45.3 տոկոսի մոտ սիմպտոմներ չեն եղել:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։ 

armenpress.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: