01/16/2025

Իրանից Հայաստան է եկել բեռնափոխադրում իրականացնող 1271 տրանսպորտային միջոց

Իրանից Հայաստան է եկել բեռնափոխադրում իրականացնող 1271 տրանսպորտային միջոց

ՀՀ ճանապարհային ոստիկանության կարգախմբերը կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման շրջանակներում իրականացրել են մի շարք միջոցառումներ։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ մուտք գործած բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների քանակը արտակարգ դրության օրերին եղել է 1271, որն իրականացվել է 1197 կարգախմբի կողմից։ Ճանապարհային ոստիկանության կարգախմբերի կողմից համավարակի կանխարգելման շրջանակներում ՀՀ տարածքում իրականացվել է 106 տրանսպորտային միջոցի ուղեկցում»,- նշեց Մհրյանը։

Նրա խոսքով՝ «Զվարթնոց» օդանավակայանում սահմանափակվել է տրանսպորտային միջոցների տեղաշարժը և իրականացվել են ուղեկցումներ դեպի Վրաստանի Հանրապետություն և մեկուսացման վայրեր։ 8 անգամ սահմանափակվել է տրանսպորտային միջոցների տեղաշարժը 16 կարգախմբի միջոցով։ Դեպի Արցախի Հանրապետություն թույլատրվել է 2946, արգելվել՝ 603 տրանսպորտային միջոցի մեկնումը։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: