01/16/2025

Կարագի, բուսական յուղի և ալյուրի գները շարունակում են նվազել․ ՏՄՊՊՀ

Կարագի, բուսական յուղի և ալյուրի գները շարունակում են նվազել․ ՏՄՊՊՀ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի արդյունքների համաձայն՝  մայրաքաղաք Երևանում շարունակվում է  կարագի և բուսական յուղի գների նվազման դինամիկան:  Ինչպես  հայտնեցին ՀՀ ՏՄՊՊՀ-ից, մասնավորապես՝ ապրիլի սկզբի համեմատ 1 կգ կարագի գինը նվազել է շուրջ  180,  բուսական յուղինը՝ 45 դրամով:  Հատկանշական է, որ նշված  ապրանքատեսակների գները  նույնիսկ ավելի ցածր են փետրվարի սկզբին արձանագրված գներից:

«Ընթացիկ ամսվա սկզբի համեմատ գնի փոքր-ինչ նվազում է արձանագրվել նաև ալյուրի գծով, սակայն  այն դեռևս 10 դրամով գերազանցում է փետրվարի  գինը:  Հացի գինը դիտարկված  ամբողջ ժամանակահատվածում փոփոխություններ չի կրել»,- ասված է հաղորդագրության մեջ:

 Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ներկայացվող գրաֆիկական պատկերներում․ 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: