01/16/2025

Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1401-ի. ապաքինվել է ևս 29, մահացել 2 քաղաքացի

Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 1401-ի. ապաքինվել է ևս 29, մահացել 2 քաղաքացի

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 62 նոր դեպք: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Հայաստանում ապրիլի 21-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1401 է, արձանագրվել է մահվան 24 (ավելացել է ևս 2 դեպք) դեպք:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 13 հազար 929 թեստ։

Ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 29-ով, և բուժվածների թիվը դարձել է 609։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 768 պացիենտ:
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ մահացողները եղել են 88 և 65 տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: