01/16/2025

Արայիկ Հարությունյանը հանրության դատին է ներկայացրել քաղաքական ուժերի հետ համագործակցության օրակարգը

Արայիկ Հարությունյանը հանրության դատին է ներկայացրել քաղաքական ուժերի հետ համագործակցության օրակարգը

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում հանրության դատին է ներկայացրել քաղաքական ուժերի հետ համագործակցության օրակարգը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը՝ այն համաձայնեցվել է «Ազատ հայրենիք - ՔՄԴ» դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարների հետ:

«Քաղաքական ուժերի հետ խորհրդակցություններից առաջ այսօր հանդիպել եմ  «Ազատ հայրենիք - ՔՄԴ» դաշինքի անդամ կուսակցությունների ղեկավարների հետ: Կարեւորելով նրանց դերը համապետական ընտրություններում մեր գրանցած հաջողության գործում՝ իմ շնորհակալությունն եմ հայտնել համատեղ կազմակերպված աշխատանքի համար եւ նրանց հետ քննարկել մեր ընդհանուր օրակարգի այն դրույթները, որոնց շուրջ առաջիկա շրջանում համագործակցության նպատակով քաղաքական ուժերի հետ կծավալվեն մեր խորհրդատվությունները: Համաձայանեցման արդյունքում ձեւավորված օրակարգը ներկայացնում եմ ձեր դատին.

Ա) Արցախյան հիմնախնդիր, արտաքին քաղաքականություն

Բ) Արցախի անվտանգություն եւ պաշտպանություն

Գ) Մայր Հայրենիքի հետ ավելի սերտ եւ փոխհամաձայնեցված քաղաքականության իրականացում բոլոր ոլորտներում

Դ) Սփյուռքի հետ նոր որակի հարաբերությունների կառուցում

Ե) Արցախի սոցիալ-տնտեսական զարգացում

Զ) Արցախի ներքին կայունություն եւ միասնություն

Ուրախ եմ, որ գաղափարակից ընկերներիս կողմից առաջին հերթին գնահատվել է երկրի շահը՝ արդյունքում ինձ տրամադրելով լայն լիազորությունների մանդատ՝ շարունակելու մեր հետագա քննարկումները»,- գրել է Ա. Հարությունյանը:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: