01/16/2025

ԿԳՄՍ-ն շարունակում է աշակերտների հեռավար ուսուցման համար սարքավորումների հավաքագրումը

ԿԳՄՍ-ն շարունակում է աշակերտների հեռավար ուսուցման համար սարքավորումների հավաքագրումը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կոչ է անում ուսուցիչներին անհատական մոտեցում ցուցաբերել այն աշակերտների նկատմամբ, ովքեր ունեն սարքավորումների կամ կապի խնդիր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«Սարքավորուները ոչ բոլորին են հասանելի։ Այս ընթացքում սարքեր ենք հավաքագրել տարբեր քաղաքացիներից, կազմակերպություններից։ Շարունակում ենք աշխատել այս ուղղությամբ։ Հնարավորության սահմաններում կհագեցնենք դաշտը, բայց նաև պետք է հաշվի առնել, որ սարքերի հետ կապված մեծ դժվարություններ կան ամբողջ աշխարհում, և քանի որ ամբողջ աշխարհը, ըստ էության, անցել է հեռավար կառավարման և ուսուցման, նման սարքերի նկատմամբ պահանջարկը մեծ է և արտադրության ծավալներն էլ դեռևս նախկինն է։ Շուկան դեռ չի կարողացել հարմարվել այդ փոփոխություններին»,- ասաց Հարությունյանը։

Նախարարը նշեց, որ ընթացքում այդ խնդիրների լուծումները կտան։

«Բոլոր այն աշակերտները, ովքեր սարքավորումների խնդիր ունեն, ուսուցիչների միջոցով ձգտում ենք, որ նրանց նկատմամբ անհատական մոտեցում ցուցաբերվի և ծրագրից հետ չմնան»,- եզրափակեց Հարությունյանը։

Կարեն Խաչատրյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: