01/16/2025

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 72-ով, բուժվածներինը՝ 24-ով

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 72-ով, բուժվածներինը՝ 24-ով

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 72-ով՝ հասնելով 1473-ի, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Կենտրոնի պաշտոնական կայքում այսօր ժամը 11-ին հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 24-ով և հասել 633-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ թեստերի ընդհանուր թիվը 14 հազար 966 է, մեկ օրում իրականացվել է հազարից ավելի թեստ:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 816 մարդ:

Մահացածների ընդհանուր թիվը 24 է:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: