01/16/2025

Արվեստագետները ստեղծել են Հայաստանում առաջին թանգարան-անտառը

Արվեստագետները ստեղծել են Հայաստանում առաջին թանգարան-անտառը

ԷկոԼուր

Սյունիքի մարզի Տանձավեր գյուղում արվեստագետները ստեղծել են Հայաստանում առաջին թանգարան-անտառը՝ Կախարդական անտառը: Գաղափարը իրագործվել է Իսպանիայից տեղափոխված զույգի և նրանց միացած մարդկանց ջանքերով: Կախարդական անտառի նախագծում ներգրավված են արվեստագետներ արտերկրից, Երևանից և տեղի համայնքից: Նրանք բնության մնացորդներից, օրինակ, կաղնու պոկված ճյուղերից, ստեղծում են տարբեր կերպարներով քանդակներ: Արվեստագետները նշում են, որ իրենց ստեղծած քանդակներով ցանկանում են ցույց տալ, որ բնությունը կյանք է և այն պետք է հարգել:

Նախագիծն իրականացնողներից Միքայել Զոհրաբյանը, ով ժամանել է արտերկրից, նշում է, որ հիացել է Սյունիքի բնության գեղեցկությամբ և ցանկացել է դրսում սովորած իր գիտելիքներն օգտագործել այդտեղ ինչ-որ բան ստեղծելու համար:

Տեղի բնակիչները ևս ներգրավված են նախագծի իրականացման գործում. նրանք օգնում են արվեստագետներին ընտրել ճյուղեր քանդակներ սարքելու համար: Տեղացիները հույս ունեն, որ նախագծի շնորհիվ գյուղը ճանաչելի կդառնա, և կզարգանա տուրիզմը:

Կախարդական անտառի մասին դիտեք Սիվիլնեթի տեսանյութը:

Լուսանկարները՝ Մարիամախոտ Թեղուտի Սուխուդյանի ֆեյսբուքյան էջից


ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: