01/16/2025

Արայիկ Հարությունյանը՝ ապրիլի 24-ի հեռավար ուսուցման մասին

Արայիկ Հարությունյանը՝ ապրիլի 24-ի հեռավար ուսուցման մասին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրում է․«Սիրելի աշակերտներ, ծնողներ և ուսուցիչներ, այս օրերին հաճախ են հարցնում` ապրիլի 24-ին հեռավար ուսուցում լինելու է, թե ոչ: Պատասխանը բնականաբար բացասական է: Ինչպես և ամեն տարի, այս տարի նույնպես ոգեկոչելու ենք Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը, բայց նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, դա կանենք` մնալով տանը:

Սիրելիներս, քանի որ հատկապես աշակերտների համայնքը շատ մեծ է, իրազեկումը մեծացնելու համար կոչ եմ անում տարածել այս տեսանյութը, որը թույլ կտա բոլորին տեղեկանալ վաղը կայանալիք համազգային միջոցառման մասին, որի ժամանակ միահամուռ կանջատենք լույսերը` ապրիլի 23-ին ժամը 21:00-ին, կվառենք լապտերի կամ բջջայինի լույսերը, և հայացքը կուղղենք դեպի Ծիծեռնակաբերդ:
 
Իրազեկե՛ք ձեր ընկերներին, հարազատներին, ընտանիքի անդամներին` միանալու այս համախմբմանը:
 
Մանրամասները` տեսանյութում»:
 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: