01/15/2025

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը ողջ է. RIA Novosti

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը ողջ է. RIA Novosti
1lurer.am-ի փոխանցմամբ, այս մասին CNN հեռուստաընկերությանը հայտնել է Հարավային Կորեայի նախագահի միջազգային հարաբերությունների և ազգային անվտանգության հարցերով խորհրդականը:
 
Հարավային Կորեայի Daily NK-ի այն հաղորդումից հետո, ըստ որի վիրահատությունից հետո Կիմ Չեն Ընը բուժվում է, մամուլում և սոցիալական ցանցերում սկսեցին լուրեր տարածվել նրա առողջությանը սպառնացող վտանգի մասին:
 
Ավելի վաղ ամերիկյան The New York Post պարբերականը տարածել էր ԿԺԴՀ ղեկավարի մահվան մասին տեղեկատվությունը՝ վկայակոչելով Հոնկոնգյան հեռարձակման ցանցին, որն էլ իր հերթին տվյալները ստացել էր ճապոնական լրատվամիջոցներից: Արևմտյան որոշ լրատվամիջոցներ պնդում էին, որ Կիմ Չեն Ընը գտնվում է կոմայի մեջ սրտի վիրահատությունից հետո:
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: