01/15/2025

Այս տարի բուհ ընդունվելու համար դիմորդները միայն մեկ քննություն կհանձնեն. Արայիկ Հարությունյան

Այս տարի բուհ ընդունվելու համար դիմորդները միայն մեկ քննություն կհանձնեն. Արայիկ Հարությունյան

Ըստ ընթացակարգի միասնական քննությունների համար նախնական հայտերը դիմորդները լրացրել են մինչև մարտի 15-ը: Սակայն, քանի որ ընթացակարգի փոփոխություն է տեղի ունենում, ապա անհրաժեշտ է հայտերի ճշգրտման և փոփոխության ժամանակ տալ, թե արդեն հայտագրվածներին և թե նաեւ  նախորդ տարիների շրջանավարտներին, այն դիմորդներին, որոնք նպատակադրվել էին դիմել այլ բուհեր, որոնց քննությունները անորոշ ժամանակով հետաձգվել են: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով ընդունելության քննությունների հայտագրմանը, ասաց ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանը:

Հարությունյանը նշեց, որ առաջարկվում է միավորել ընդունելության քննությունների հայտագրման գործընթացը բուհեր դիմելու հայտադիմում լրացնելու գործընթացի հետ՝ ունենալով մեկ միասնական պրոցես. «Այսպիսով սույն թվական մայիսի 25-ից հնարավարություն կտրվի հայտագրվելու մինչև սույն թվականի հունիսի 15-ը: Դիմորդները միաժամանակ կընտրեն թե քննական առարկան, թե բուհն ու մասնագիտությունը: Մինչև մարտի 15-ը քննությունների համար վճարված գումարները դիմորդներին կվերադարձվեն փոխանցման միջոցով: Այսինքն մեկ քննություն են հանձնելու: Մենք առաջարկները ստացել ենք բուհերից, բայց դրանք քննարկելու ենք, դրանք վերջնական չեն և մինչև ամսի 30-ը կասենք, թե որ մասնագիտությունից որն է լինելու այդ միակ և հիմնական քննության առարկան»: 

Հարությունյանը նշեց, որ քննական կենտորնները լինելու են ամբողջ հանրապետությունով մեկ, և ամբողջ հանրապետությունով մեկ իրենք իրականացնելու են ոչ զանգվածային կուտակումներով, այսինքն սահմանափակ թվով դիմորդներ կլինեն մեկ կենտրոնում: 

Դիմորդները քննությունները հանձնելու են հուլիսի սկզբին՝ առաջին տաս օրերի ընթացքում: Հարությունյանը նշեց, որ քննությունը լինելու է պարտադիր այն առարկաներից մեկից, որոնք պետք է դիմորդները տային:

Նախարարը նշեց նաեւ, որ միասնական բանավոր քննություններ այս տարի չեն անցկացվելու, իսկ արվեստի ու սպորտի մասնագիտացված բուհերում ևս մեկ հիմնական մասնագիտացված քննություն կանցկացվի՝ ընտրված առարկայից: Հայտերի ընդունումը լինելու է էլեկտրոնային եղանակով:

armdaily.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: