01/15/2025

Քննարկում ենք ուսումնական տարին մեկ շաբաթով շուտ սկսելու տարբերակը. Արայիկ Հարությունյան

Քննարկում ենք ուսումնական տարին մեկ շաբաթով շուտ սկսելու տարբերակը. Արայիկ Հարությունյան

«Նախատեսում ենք, որ հաջորդ տարի՝ ուսումնական նոր տարում՝ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին կունենանք շաբաթ օրերին պահուստային օրեր, նաև քննարկում ենք ուսումնական տարին մեկ շաբաթով շուտ սկսելը, բայց դա ևս մայիսյան քննարկումից է կախված»,- այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Պահուստային օրերը կամ պահուստային «շաբաթները», ըստ նախարարի, պետք են՝ տեսնելու համար, թե ինչ են բաց թողել, ինչ ծավալ չեն փակել, պետք են այն աշակերտների համար, որոնք ինչ-ինչ պատճառով հետ են ընկել ու չեն կարողացել մարսել նյութը, ուստի կլինեն պահուստային օրեր, որոնք թույլ կտան ուսուցիչներին այդ խնդիրը լուծել:

«Մենք ամբողջությամբ վստահում ենք ուսուցիչներին և դպրոցներին. ազդակներն ու տվյալներն այնպիսին են, որ շատ ուսուցիչներ, ըստ էության, ծավալը փակում են կամ շատ չնչին ծավալ է մնում»,- ասաց նա:

 
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: