01/15/2025

Ապրիլի 2-5-ը 100-ից ավել զոհ չի եղել, եղել է 75 զոհ, որից 35-ը ժամկետային զինծառայող են եղել. գեներալ Մնացականյան

Ապրիլի 2-5-ը 100-ից ավել զոհ չի եղել, եղել է 75 զոհ, որից 35-ը ժամկետային զինծառայող են եղել. գեներալ Մնացականյան

Ես տվել եմ հանձնաժողովին հուզող բոլոր հարցերի պատասխանները: Ցանկացած հարց ստացել է իր պատասխանը: Պատասխանները եղել են անմիջական, եղել ենք անկեղծ, ներկայացրել այն իրականությունը, որը եղել է ապրիլյանի ժամանակ: Այս մասին լրագրողներին հայտնեց Լևոն Մնացականյանը, ով այսօր մասնակցում էր Ապրիլյան պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովի նիստին:

Հարցին, թե ինչ բացթողումներ են եղել, որոնք կարող էին էական նշանակություն ունենալ պատերազմի ընթացքի համար, Մնացականյանն ասաց՝ իհարկե ոչ. «Միանշանակ ՊԲ-ն կատարել է իր առջև դրված խնդիրը, հաղթանակել է: Իհարկե ցանկացած տեղ էլ անելիքներ կան, միշտ են դրանք լինում: Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք եղել է օպերատիվ հետախուզական խնդիր, պակաս եղել է այդ օրերին, Մնացականյանն ասաց, որ այդ մասով դեռ չի պատասխանի, հարցեր կան, որոնք պետք է ճշտվեն. «Եթե հանձնաժողովը որոշի, որ կարիքը կա, կներկայացնենք, եթե ոչ հանձնաժողովն իր աշխատանքի վերջում կներկայացնի»:

Գեներալը հայտարարեց, որ ապրիլի 2-5-ը 100-ից ավել զոհ չի եղել, եղել է 75 զոհ, որից 35-ը ժամկետային զինծառայող են եղել:

analitik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: