01/15/2025

Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելության քննությունները կանցկացվեն նախատեսվածից ուշ

Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելության քննությունները կանցկացվեն նախատեսվածից ուշ

Հայաստանում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելության քննությունները սահմանված ժամկետներից կհետաձգվեն 10 օրով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«Մագիստրատուրայի ընդունելության համար ժամկետները սահմանված են հունիսի 5-20-ը, սակայն մենք առաջարկում ենք անցկացնել դրանք հունիսի 16-30-ը։ Արդյունքները կամփոփվեն մինչև հուլիսի 5-ը»,- նշեց նախարարը։ Նրա խոսքով՝ սա արվում է երկրում հայտարարված արտակարգ դրության օրերին բաց թողնվածը լրացնելու համար։

Անդրադառնալով ասպիրանտուրայի ընդունելության գործընթացին՝ Հարությունյանն ասաց, որ առաջարկվում է կասեցնել մրցութային չհամարվող օտար լեզվի և ինֆորմատիկայի՝ տեղեկատվական-հաղորդակցական հիմունքներից ստացած միավորը հավաստող վկայականի, տեղեկանքի ներկայացման պահանջը։ «Այս առարկաները հանել ենք, քանի որ դրանք պետք է իրականացվեն որոշակի միջավայրում և տեղում, ինչն այս պահին նպատակահարմար չի»,- նշեց նախարարը։

ԿԳՄՍ նախարարը շեշտեց, որը առաջարկվում է գործընթացն իրականացնել հունիսի 16-30-ը, արդյունքներն էլ ամփոփել մինչև հուլիսի 5-ը։

Խոսելով քոլեջների և ուսումնարանների ընդունելության մասին, Հարությունյանն ընդգծեց, որ քննությունները կկազմակերպվեն օգոստոսին։ «Ընդունելությունը հիմնականում իրականացվելու է ատեստատի գնահատականներով, բացի արվեստի և առողջապահական հաստատություններից, որտեղ կիրականացվի մեկական քննություն։ Հայտերի ընդունելությունն իրականացվում է էլեկտրոնային եղանակով»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։

 

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: