01/15/2025

Սյունիքի մարզպետարանը խուճապի չմատնվելու կոչ է անում

Սյունիքի մարզպետարանը խուճապի չմատնվելու կոչ է անում

Քիչ առաջ արտակարգ դրության պարետատունը պաշտոնապես հաստատեց տեղեկությունը, որ Գորիս քաղաքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության մեկ դեպք:

Այդ կապակցությամբ Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը «Սյունյաց երկրին» փոխանցեց Սյունիքի մարզպետարանի ուղերձը՝ մասնավորապես նշելով՝ «Կոչ ենք անում խուճապի չմատնվել, մարզի համապատասխան կառույցներն իրականացնում են իրավիճակից բխող անհրաժեշտ գործողություններ:

Միեւնուն ժամանակ հորդորում ենք հետեւել պարետատան ցուցումներին եւ հրահանգներին ու պահպանել ինքնամեկուսացման կանոնները»:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: