ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր հայտնել է, որ հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը՝ ամառային զորակոչի թե նախապատրաստական փուլում, թե բուն զորակոչի ընթացքում կիրականացվեն կանխարգելիչ մի շարք միջոցառումներ։
Մասնավորապես՝
3. Օրվա ընթացքում պարբերաբար կախտահանվեն շենք-շինություններն ու փոխադրամիջոցները։
4. Կավելացվի զորակոչիկներին տեղափոխող տրանսպորտային միջոցների թիվը, ինչը թույլ կտա տեղափոխումը իրականացնել փոքր խմբերով։
6. Հնարավորինս կնվազեցվի զորակոչիկների եւ զորակոչը սպասարկող անձնակազմի միջեւ շփումը։
7. Զորակոչիկները հավաքակայան կներկայանան ըստ ԶԶՀԾ տարածքային ստորաբաժանումների։
8. Վիճակահանության համար կօգտագործվեն բաց տարածքները։
10. Ջերմություն ունեցող զորակոչիկները կմեկուսացվեն։
11. Զորամասերում զորակոչիկները 14 օր կգտնվեն առանձնացված տեղամասում՝ զորամասի բուժանձնակազմի խիստ բժշկական մշտադիտարկման ներքո, ըստ անհրաժեշտության՝ նաեւ կթեստավորվեն։
13. Զորամասում նորակոչիկներին սնունդը կմատուցվի՝ խստորեն պահպանելով սանիտարահիգիենիկ պահանջները։