01/15/2025

10 օրում պետք է բացվեն տնտեսական գործունեության բոլոր ոլորտները. կմնան միայն կրթական համակարգի սահմանափակումները

10 օրում պետք է բացվեն տնտեսական գործունեության բոլոր ոլորտները. կմնան միայն կրթական համակարգի սահմանափակումները

«Հիմա՝ այս պահին, պարետը որոշում է ստորագրում՝ մի շարք սահմանափակումներ հանելու մասին: Հայաստանում առաջիկա 10 օրերի ընթացքում տնտեսական գործունեության բոլոր սահմանափակումները հնարավորինս կհասցվեն նվազագույնի, այնուհետև՝ կվերացվեն»:

Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով կոմունալ վճարումների հետ կապված խնդիրների, այնուհետեւ՝ տնտեսական ճգնաժամի մասին:

«Օրինակ՝ կարելի է արդեն բնակավայրից 1 կմ հեռավորության վրա զբոսնել, հեծանվավազք անել, ընտանիքի հետ միասին, երեխաներով զբոսնել: Իհարկե, պարետատունը կհայտարարի, որ այս սահմանափակումները կթուլացվեն, եւ մենք ընդհանուր առմամբ քայլ առ քայլ գնալու ենք սահամանափակումները քիչ-քիչ հանելու որոշումներով: Եթե արտառոց ոչինչ չպատահի, ապա առաջիկա 10 օրերի ընթացքում մենք գնալու ենք սահմանափակման ռեժիմի մինիմիզացիայի: Պետք է բացվեն տնտեսական գործունեության բոլոր ոլորտները:

Սակայն ամենակարեւոր բանն է, որ պահպանվեն աշխատանքի կանոնները: Բացառություն է կազմում կրթական համակարգը: Այստեղ կարանտինի ռեժիմը կմնա անորոշ ժամանակով, այսինքն՝ այնքան, ինչքան կպահանջվի, մյուս բոլոր սահմանափակումները քիչ-քիչ կվերացնենք, ռեստորանների, սրճարանների եւ այլն»,- նշեց վարչապետը:

 

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: