01/15/2025

Կորոնավիրուսային հիվանդության աճի տեմպը վերջին օրերին գրեթե նույնն է. Թորոսյան

Կորոնավիրուսային հիվանդության աճի տեմպը վերջին օրերին գրեթե նույնն է. Թորոսյան

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության աճի տեմպը վերջին օրերին գրեթե նույնն է՝ 3-5 տոկոսի սահմաններում, սակայն որոշակիորեն հաջողվել է հարթեցնել աճի կորը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Վերջին օրերին հիվանդության աճի տեմպը գրեթե նույնն է` 3-5% սահմաններում: Աճի կորի հարթեցումը մեզ որոշակիորեն հաջողվել է: Որոշակիորեն հաջողվել է ժամանակ շահել և վերադասավորվել` հիվանդության դեմ պայքարի ավելի կազմակերպված համակարգ ունենալու համար»-գրել է նախարարը:

Նա շեշտել է, որ այդ ջանքերը դեռ պետք է շարունակվեն: Եվ դրանք պետք է լինեն կոլեկտիվ` բոլորի կողմից: Նախարարը հիշեցրել է՝ պետք է շարունակել պահպանել հեռավորությունը միմյանց միջև, ձեռքերը հաճախ ախտահանել, փակել բերանը դիմակով, երբ հնարավոր է:

«Սահմանափակումների թուլացմանը զուգընթաց, մենք առավել մեծ անձնական պատասխանատվություն պետք է դրսևորենք վարակի տարածումը կանխարգելելու համար:Սահմափակումների թուլացումը չի նշանակում, որ այլևս վտանգ չկա վարակվելու և վարակելու ուրիշներին, հատկապես մեր տարեց և քրոնիկական հիվանդություններով հարազատներին, մեր հայրերին և մայրերին, մեր տատիկներին և պապիկներին»,-նշել է Թորոսյանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: