01/15/2025

700.000-ական դրամ դրամաշնորհ՝ Սյունիքի մարզի 91 ընտանիքներին

700.000-ական դրամ դրամաշնորհ՝ Սյունիքի մարզի 91 ընտանիքներին

Սյունիքի մարզի 91 ընտանիքներին յուրաքանչյուրին հնարավորություն է տրվել մեկնարկել նոր բիզնես ծրագրեր, որոնց միջոցով նրանք կկարողանան բարելավեն իրենց սոցիալ-տնտեսական վիճակը՝ միաժամանակ կանխելով ավելորդ ճնշումը անտառների և շրջակա միջավայրի վրա։
Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր - Հայաստան» դրամաշնորհային ծրագրի շահառուները կձեռնարկեն բազմատեսակ ձեռնարկատիրական գործունակություն, մրգատու այգիների հիմնումից մինչև կաթի ու պանրի արտադրություն, սառնարանային տնտեսությունների հիմնում, մեղվաբուծություն, թռչնաբուծություն, անգամ բիոհումուսի արտադրություն։
Հավանության արժանացած յուրաքանչյուր ձեռնարկատիրական ծրագրի գումարային չափը կազմում է մինչև 700.000 ՀՀ դրամ։ Դրանք բաշխվել են Մեղրու տարածաշրջանի 39, Սիսիանի տարածաշրջանի 25, Քաջարանի տարածաշրջան 12, Կապանի տարածաշրջանի 10 և Գորիսի տարածաշրջան 5 բնակավայրերի տնային տնտեսություններին։
Նշենք նաև, որ ծրագրի առաջին փուլով թիրախային 12 այլ բնակավայրերի ևս 49 տնային տնտեսություններին նույնպես տրամադրվել է ֆինանսական աջակցություն՝ «startup» հիմնելու համար։ Օրինակ՝ Սրաշեն համայնքում կստեղծվի զբոսաշրջության ոլորտում պահանջված B&B ծառայությամբ հյուրատուն, իսկ Տաթև համայնքում կհիմնվի ձիարշավարան։ 
Ծրագրի գերակա նպատակն է նվազեցնել շրջակա միջավայրի՝ անտառների, բնության հատուկ պահպանվող տարածքների վրա ճնշումը՝ տեղի բնակիչների տնային տնտեսությունների զարգացման միջոցով։

mnp.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: