01/15/2025

Նախարարությունը մանրամասներ է հայտնել մահացած 27-ամյա պացիենտի մասին

Նախարարությունը մանրամասներ է հայտնել մահացած 27-ամյա պացիենտի մասին

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդություն ունեցած և մահացած 27-ամյա պացիենտը մոտ մեկ ամիս գտնվել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակվիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Ունեցել է բնածին խրոնիկական ծանր հիվանդություններ։ Ցավոքկորոնավիրուսային հիվանդությունը կտրուկ վատթարացրել է երիտասարդ աղջկա առողջական վիճակը և նրա կյանքը չի հաջողվել փրկել»,-նշել է խոսնակը:

Մեկնաբանություններում տրված հարցերինթե պացիենտն ինչ հիվանդություններ է ունեցել՝ Նիկողոսյանը պատասխանել էոր հիվանդության պատմությունը չի բացվելու կամ եթե բացվի՝ միայն ընտանիքի թույլտվությամբ։ «Մենք դեպքեր ենք ունեցելերբ հիվանդությունը նշելու պատճառով նույնականացրել են մահացած անձին»,-նշել է նա:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: