01/15/2025

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե կանոնները չպահպանենք, կունենանք վարակված 500 հազար քաղաքացի՝ հազարավոր մահերով. Թորոսյան

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե կանոնները չպահպանենք, կունենանք վարակված 500 հազար քաղաքացի՝ հազարավոր մահերով. Թորոսյան

Ազգային ժողովում ընթանում է առողջապահության եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա ներկայացրեց կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում: Պատգամավոր Կարինե Պողոսյանը հարց ուղղեց կորոնավիրուսի դեմ պայքարի նոր փուլի մասին՝ հետաքրքրվելով, թե որքանով այն արդյունավետ կլինի:

«Անորոշությունները շատ-շատ են ու մնում են այդպիսին: Նոր ռազմավարությունն այս իրավիճակում կախված է նաև զարգացումներից: Եթե հիվանդների թիվը շատանա, ապա նաև տուն ենք ուղարկելու: Կանոնները նույնն են՝ ձեռքերը հաճախ լվանալ: Ապակենտրոն նշանակում է՝ չպետք է լինի հրաման այդ կանոնները պահելու համար: Հիմա պատասխանատվության մակարդակը մի քիչ բարձր է, քանի որ պետությունը չի կարող փակ մնալ: Եթե մենք կարողանանք պահպանել կանոնները, ապա կկարողանանք գնալ առաջ: Եթե չկարողանանք պահպանել կանոնները, կունենանք պայթունավտանգ բռնկումներ, երբ օրինակ վարակված լինի 500 հազար քաղաքացի՝ հազարավոր մահերով: Այդ սցենարը անհավանական չէ: Դժվար է գնահատել՝ կլինի, թե ոչ», – հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում
 
 
 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: