01/15/2025

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Հարգելի՛ սյունեցիներ
Տեղեկացնում ենք, որ այս պահի դրությամբ Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրոսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը․

Հիվանդներ՝ 15 հոգի, նրանցից
➡️13 հոգի՝ Քաջարանում,
➡️1 հոգի՝ Գորիսում,
➡️1 հոգի՝ Մեղրիում։
Վարակակիրներից 5 հոգի գտնվում է Երեւանում, 10 հոգի՝ Կապանի բժշկական կենտրոնում։
Բուժվել է 24 հոգի,
Մեկուսացված է 25 հոգի,
Ինքնամեկուսացված՝ 163 հոգի։

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը համավարակի դեմ պայքարի մարզային աշխատանքային թիմի մասնակցությամբ մարզպետարանում անց է կացրել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են իրավիճակի հետ կապված աշխատանքների համակարգման ու կազմակերպական այլ հարցեր, տրվել են հանձնարարականներ։

Հարգելի՛ քաղաքացիներ, չնայած այսօրվանից արտակարգ դրության պայմաններում ազատ տեղաշարժի ու մի շարք այլ սահմանափակումներ դադարել են գործել, համավարակի վտանգը շարունակում է մնալ, ուստի կարեւոր է յուրաքանչյուրիդ բարձր գիտակցությունը, կարգապահությունն ու պատասխանատու վերաբերմունքը․ շարունակե՛ք խստորեն պահպանել անվտանգ վարքի ու ախտահանման հետ կապված՝ ՀՀ ԱՆ եւ պարետատան ցուցումները։

#www_syunik_mtad_am #Սյունիքի_մարզպետարան #Սյունիք #Syunik #Syunik_Regional_Administration

 
На изображении может находиться: 1 человек, сидит, стол, гостиная и в помещении
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: