01/15/2025

Կոռնիձոր բնակավայրում դեռ 1960-ական թվականներից առկա աղբատեղիներ փակվեցին և մաքրվեցին տարածքները

Կոռնիձոր բնակավայրում դեռ 1960-ական թվականներից առկա աղբատեղիներ փակվեցին և մաքրվեցին տարածքները

Տեղ համայնքը շարունակում է հավատարիմ մնալ «Բարեկարգ Տեղ համայնք» կարգախոսին, որն ավելի ներկայանալի դարձնելու համար մեծ աշխատանքներ են տարվում։ Այս գործընթացի ամենակարևոր օղակներից մեկը բոլոր բնակավայրերում աղբահանության ամենօրյա աշխատանքների կազմակերպումն ու մաքրության պահպանումն է։ Կոռնիձոր բնակավայրում դեռ 1960-ական թվականներից առկա աղբատեղիներ փակվեցին և մաքրվեցին տարածքները։ «Համայնքապետարանն այսօր ամեն ինչ անում է, որ Տեղը մշտապես մաքուր և բարեկարգ լինի։ Այսօր բոլոր բնակավայրերում աղբահանություն է իրականացվում, տեղադրված են աղբամաններ, չենք ասում դուք մաքրեք ձեր գյուղն ու փողոցը, մենք ամենայն պատասխանատվությամբ իրականացնում ենք այն, սակայն մի խնդրանք–պահանջ ունենք բնակիչներից՝ չաղտոտել արդեն մաքրված տարածքները և աղբը նետել միայն աղբամանների մեջ»-զրույցի ընթացքում կոչով դիմեց համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: