01/15/2025

Ինչպե՞ս է լուծվելու հեռակա համակարգում սովորող ուսանողների խնդիրը. պարզաբանում է նախարարը

Ինչպե՞ս է լուծվելու հեռակա համակարգում սովորող ուսանողների խնդիրը. պարզաբանում է նախարարը

Այսօր Աժ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը հետաքրքվեց, թե ինչպե՞ս են լուծվելու հեռակա ուսուցման համակարգում սովորող ուսանողների խնդիրները, քանի որ նրանց շրջանում ևս կան բարձր առաջադիմությամբ ուսանողներ, սակայն որևէ արտոնություն չեն ստացել:

Հարցին ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց. «Հեռակայում սովորող ուսանողները նույնպես կարող են օգտվել 14-րդ միջոցառումից. 80 տոկոս և ավելի ՄՈԳ ունեցողները այս տարի կարող են դիմել ուսանողական վարկերի համար, որոնց տոկոսներն ամբողջությամբ սուբսիդավորվելու են պետության կողմից մայիսի 1-ից սկսած մինչև դեկտեմբերի 31-ը: 80-ից ցածր ՄՈԳ-ի դեպքում սուբսիդավորումը կլինի 5 տոկոս: Մենք այս համակարգով ներառել ենք բոլորին անխտիր՝ առաջնահերթությունը տալով բարձր առաջադիմություն ունեցողներին:

mamul.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: