01/15/2025

Կար այդպիսի մի կոլեկտիվ՝ պատերազմի վետերանների երգչախումբ

Կար այդպիսի մի կոլեկտիվ՝ պատերազմի վետերանների երգչախումբ

1980-ականներին Կապանում տեղի ունեցող մշակութային միջոցառումներից անպակաս էին պատերազմի վետերանների երգչախմբի ելույթները։ 1982-ի ապրիլին գաղափար հղացավ նման երգչախումբ ստեղծել, որի ղեկավար դարձավ Ալիկ Բալայանը։ Նախկին ճակատայինները հնչեցնում էին պատերազմական տարիների հավերժ կենդանի «Սրբազան պատերազմ», «Կատյուշա», «Սմուգլյանկա» եւ այլ երգեր։ Երբեմն դահլիճը այդ երգերը հոտնկայս էր լսում։ Երգչախմբին այսպիսի տողեր են ձոնել․

Երբ ամեն անգամ դուք բեմ եք ելնում

Առույգ քայլերով խրոխտ ու վսեմ,

Քարանում է լուռ դահլիճը ասես,

Մարտական տեսքից կախարդվում մեկեն։

Ալեհեր, հպարտ,երբ բեմ եք ելնում,

 Համրանում է լուռ դահլիճն ասես։

Երգչախումբը հանդես էր գալիս զորամասերում, հիմնարկ-ձեռնարկություններում, մշակույթի պալատներում։ Հետո ընդլայնվեց աշխարհագրությունը։ 1984-ին հանդես եկավ Երեւանում՝ հանրապետության երգչախմբային ընկերությունում, 1987-ին Երեւանի օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի բեմահարթակում։

 Այժմ չկան երգչախմբի անդամները, բայց մարզկենտրոնի միջին եւ ավագ սերնդի հուշերում դեռ անմար են Մեծ Հայրենականի  քառուղիներով անցած վետերանների խրոխտ երգերի հնչյունները, նրանց անկեղծ կատարումները։

 Լույս իջնի ձեր շիրիմներին, երգի նվիրյալ զինվորներ։

 

Վահրամ Օրբելյան

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: