01/14/2025

Տնից դուրս գալիս դիմակ կրելը կարող է պարտադիր դառնալ․ վարչապետի խոսնակը հաստատում է տեղեկությունը

Տնից դուրս գալիս դիմակ կրելը կարող է պարտադիր դառնալ․ վարչապետի խոսնակը հաստատում է տեղեկությունը

Հայաստանում COVID-19-ի դեմ պայքարում սահմանափակումների մեղմացման հետ մեկտեղ հնարավոր է՝ սահմանվեն նոր կանոններ. տնից դուրս գալիս դիմակ կրելը կարող է պարտադիր դառնալ։ 

Տեղեկությունը մեզ հետ զրուցում հաստատեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը։ Նրա խոսքով՝ տնից դուրս գալիս պարտադիր դիմակ կրելու հարցը այս պահին քննարկումների փուլում է։

Նա հավելյալ տեղեկատվություն չնշեց՝ ավելացնելով, որ վերջնական որոշում դեռեւս չկա. դիմակ կրելու պարտադրանք սահմանելուց առաջ պետք է նաեւ հաշվի առնել՝ արդյո՞ք հնարավոր է դա ապահովել։

Հիշեցնենք, որ Հայաստանում վերջին օրերին սկսել են դիմակներ արտադրել: Նախատեսվում էր, որ օրական ծավալը կլինի միջինը 200 հազար հատ:

 

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: