01/14/2025

Էդմոն Մարուքյանի եղբայրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Էդմոն Մարուքյանի եղբայրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբայր Էդգար Մարուքյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի դեմ: Այս մասին Էդգար Մարուքյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Տեղեկացնում եմ, որ այսօր դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ներկայացնելով հանցագործության մասին հաղորդում ընդդեմ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ վերջինիս կողմից հնչեցված ուղղակի և անուղղակի սպառնալիքների կապակցությամբ»,- գրել է Մարուքյանը:

Հանցագործության մասին հաղորդումը մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի և դրան հաջորդած որոշ իրադարձությունների վերաբերյալ է:

Գլխավոր դատախազությունից «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին, որ իրենք դեռևս չեն ստացել հանցագործության մասին հաղորդումը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: