01/14/2025

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 180-ով, բուժվածներինը՝ 70-ով, գրանցվել է մահվան ևս մեկ դեպք

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 180-ով, բուժվածներինը՝ 70-ով, գրանցվել է մահվան ևս մեկ դեպք

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 180-ով՝ հասնելով 3 հազար 718-ի, գրանցվել է մահվան ևս մեկ դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 70-ով և հասել 1500-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 34 հազար 766 է:

Մահվան նոր դեպքի վերաբերյալ նախարարությունը հայտնում է՝ պացիենտը 65 տարեկան տղամարդ էր, չի ունեցել ուղեկցող խրոնիկական հիվանդություն:: «Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով», - նաև ասված է հաղորդագրությունում:

Մահացածների ընդհանուր թիվը հասավ 48-ի, կորոնավիրուսով վարակված ևս 21 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 149 մարդ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: