01/13/2025

Կորոնավիրուսը կարող է երբեք չվերանալ. ԱՀԿ

Կորոնավիրուսը կարող է երբեք չվերանալ. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ ծրագրերի տնօրեն, բժիշկ Մայք Ռայանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է, որ կորոնավիրուսը կարող է դառնալ «մեր հասարակություններում առկա հերթական վիրուս և կարող է երբեք չվերանալ»:

Ռայանի խոսքով՝ աշխարհը դեռ երկար ճանապարհ պետք է անցնի՝ կորոնավիրուսի համավարակը հսկողության տակ առնելու համար: Մասնագետը նախազգուշացրել է, որ COVID-19-ի առաջացրած շնչառական հիվանդության վտանգը շատ մեծ է ազգային, տարածաշրջանային և համաշխարհային մակարդակով:

Իսկ ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը բոլոր երկրներին խորհուրդ է տվել հնարավորինս աչալուրջ լինել և երկիրը վերաբացելուց առաջ հաշվի առնել վիրուսի փոխանցման աստիճանը և առողջապահության համակարգի պատրաստվածությունը վիրուսի նոր ալիքին:

shantnews.am

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: