01/13/2025

Հակառակորդի արձակած կրակոցներից վնասվել է Բերքաբեր համայնքի տներից մեկը․ հարուցվել է քրեական գործ

Հակառակորդի արձակած կրակոցներից վնասվել է Բերքաբեր համայնքի տներից մեկը․ հարուցվել է քրեական գործ

2020 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ից 14։00-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը մարտական հենակետերից, ազգային, ռասայական կամ կրոնական շարժառիթով, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, տարբեր տրամաչափի զենքերից կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Բերքաբեր համայնքի տների ուղղությամբ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ իր կամքից անկախ հանգամանքներով:

Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Արձակված կրակոցներից վնասվել են գյուղի տներից մեկի ննջասենյակի պատուհանը և միջնապատը։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է 12,7մմ տրամաչափի գնդակ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 13-րդ կետերի (երկու կամ ավելի անձանց, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: