01/13/2025

Անձնագրային և վիզաների վարչության աշխատանքը ամբողջ ծավալով վերսկսելու է մայիսի 18-ից

Անձնագրային և վիզաների վարչության աշխատանքը ամբողջ ծավալով վերսկսելու է մայիսի 18-ից

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ու տարածքային անձնագրային ստորաբաժանումների աշխատանքը ամբողջ ծավալով վերսկսելու է մայիսի 18-ից ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Աշխատանքային օրերին քաղաքացիներին կմատուցվեն ծառայություններ՝ ժամը 9։00-ից մինչև 17։00-ն, ընդմիջում՝ 14։00-ից 15։00-ն։

Քաղաքացիներին կոչ ենք անում անձնագրային ստորաբաժանումներ այցելել պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, և պահպանել սոցիալական տարածություն»,- գրել է Ջանոյանը։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: