01/13/2025

Նախարարը վիճակագրական տվյալներ է ներկայացրել կորոնավիրուսով հիվանդների առողջական վիճակի մասին

Նախարարը վիճակագրական տվյալներ է ներկայացրել կորոնավիրուսով հիվանդների առողջական վիճակի մասին

Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 690-ը ունեն թոքաբորբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Կորոնավիրուսով վարակված անձանցից ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 35-ը,  ծանր վիճակում՝ 65-ը և 11 քաղաքացի միացված է թոքերի արհեստական շնչառության սարքի»,- ասել է Թորոսյանը;

Նրա խոսքով՝ վարակվածների թվի աճին զուգընթաց թոքաբորբ ունեցող քաղաքացիների թիվն աճում է, սակայն ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը հարաբերականորեն կայուն է, ինչը լավ ցուցանիշ է։

«Թոքերի օդափոխության սարքերին միացված քաղաքացիների թիվն էլ է տատանվում 10-ի շուրջ, դրանից ավելին չենք ունեցել, այսինքն՝ 11-ը ամենամեծ թիվն է, որ  երբևէ ունեցել ենք»,- ասել է նախարարը։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: