01/13/2025

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Սույն թվականի մայիսի 15–ին Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական Վարչության անունից լրատվամիջոցներում հայտնվել Է մի նյութ Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ, որի տակ դրված է Մայք Խարաբյան՝ որպես ատենապետ ստորագրությունը, իսկ 16.05.2020թ վերջինիս քննադատող անստորագիր մի հայտարարություն տարածվեց Ռամկավար Ազատական կուսակցության Գերագույն Խորհրդի անունից:

Մեկ ավելորդ անգամ ևս ուզում եմ հիշեցնել համայն հայությանն ու սփյուռքյան կառույցների ղեկավարներին, որ Ռամկավար Ազատական կուսակցությունն ունի ՀՀ պետական գրանցում՝ հաստատված համապատասխան խորհրդանիշներով (դրոշ, զինանշան) և միայն օրինական գրանցված հայաստանակենտրոն կուսակցության Կենտրոնական Վարչությունն իրավունք ունի հանդես գալ քաղաքական բնույթի հայտարարություններով:

Ինչ վերաբերվում է Հայ Առաքելական Եկեղեցու ու Մայր Աթոռ Ս. Էջմիածնի շուրջ բարձրացված աղմուկին, ապա պետք է նշել, որ եկեղեցին մեր երկրի գլխավոր օրենքին համապատասխան գործում է պետությունից անջատ և կարծում եմ պետք չէ քաղաքականացնել մեր ժողովրդի հոգևոր կյանքը, ուստի անհրաժեշտություն չկա որպեսզի այս հարցը հրապարակայնացվի քաղաքական որոշ բախտախնդիրների կողմից, ովքեր վերագրելով իրենց դատական համակարգի գործառույթներ՝ անիմաստ հանձնաժողովներ կազմակերպելու կոչեր են հնչեցնում:

ՌԱԿ կենտրոնական վարչությունը դատապարտում է նմանատիպ դրսևորումները և հորդորում զերծ մնալ ՀՀ հասարակական–քաղաքական ներկայիս բարդ իրավիճակում քննարկման առարկա դարձնել մեր հասարակության համար այնպիսի մի հոգևոր արժեք, ինչպիսին Հայ Առաքելական Եկեղեցին է ու Մայր Աթող Ս.Էջմիածինը:

ՌԱԿ ատենապետ Հրաչյա Կարապետյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: