01/13/2025

Դպրոցներում աշակերտները դասագրքերը կհանձնեն օգոստոս ամսին

Դպրոցներում աշակերտները դասագրքերը կհանձնեն օգոստոս ամսին

Հանրակրթական դպրոցներում աշակերտները դասագրքերը դպրոցի գրադարան էին հանձնում, սովորաբար, մայիս ամսվա վերջին, հունիսի   սկզբին՝ ուսումանական տարվա ավարտից անմիջապես հետո։

Արտակարգ դրությամբ պայմանավորված 2019-2020 թթ ուսումնական տարին ավարտվում է հեռավար ուսուցման տարբերակով։ Դպրոցների գրադարանավարներն այս օրերին անորոշության մեջ են՝ ինչպե՞ս են հավաքագրելու դասագրքերը, որպեսզի դրանք կարգի բերվեն և առաջիկա սեպտեմբերին հանձնվեն փոխադրվող դասարանների աշակերտներին։

Իրավաբան.net-ի հետ զրույցում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ առաջնորդվելով պարետատան ցուցումներով, դասագրքերը հանձնել հնարավոր կլինի օգոստոս ամսին։ Միևնույն ժամանակ նախարարությունից հայտնում են, որ 9-րդ և 12-րդ դասարանի աշակերտները, երբ պետք է գնան դպրոց՝ ատեստաները ստանալու համար, կարող են գրքերը հանձնել այդ ժամանակ։

Հավելենք, որ դպրոցները նոր դասագրքերն էլ ստանում են օգոստոսին։ Դասագրքերը աշակերտներին են հանձնում օգոստոսի երկրորդ կեսին։

 
Իրավաբան.net
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: