01/13/2025

Պետք է ամեն ինչ անել, որպեսզի իրադարձությունները զարգանան լավատեսական սցենարով. վարչապետ

Պետք է ամեն ինչ անել, որպեսզի իրադարձությունները զարգանան լավատեսական սցենարով. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանում 2021-2023 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) նախագիծը:

Մանրամասն անդրադարձ է կատարվել նախագծի մշակման հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական կանխատեսվող ցուցանիշներին և հարկաբյուջետային շրջանակին: Նշվել է, որ նախագծում դիտարկվել են տարբեր սցենարներ՝ պայմանավորված ճգնաժամային պայմաններով և հնարավոր զարգացումներով:

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է նախագծի վերաբերյալ ներկայացված առաջարկությունները մանրամասն քննարկել՝ այն լրամշակելու համար, և կարևորել կապիտալ ծախսային ծրագրերի իրականացման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումն ու նոր նախագծերի մշակմանը միտված աշխատանքները: «Պետք է ամեն ինչ անել, որպեսզի իրադարձությունները զարգանան լավատեսական սցենարով»,- նշել է Կառավարության ղեկավարը:

1lurer.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: