02/01/2026

Պուտինը մերժեց գազի փոխադրման միասնական սակագնի՝ Հայաստանի և Բելառուսի առաջարկը

Պուտինը մերժեց գազի փոխադրման միասնական սակագնի՝ Հայաստանի և Բելառուսի առաջարկը

Վլադիմիր Պուտինը մերժել է գազի փոխադրման միասնական սակագին սահմանելու` Հայաստանի և Բելառուսի առաջարկը: «Միասնական սակագին հնարավոր է կիրառել միայն միասնական շուկայում», - ասել է Ռուսաստանի նախագահը Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստում:

Բացելով հանդիպումը` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կրկին անդրադարձել է գազի գնին, ընդգծելով. - «Մենք չենք կարողանում փոխադարձ ընդունելի որոշման գալ արդեն մի քանի տարի, մինչդեռ խնդրի հրատապությունն անընդհատ մեծանում է»:

ԵԱՏՄ տարածքում էներգակիրների միասնական շուկայի և գնագոյացման միասնական մոտեցման մասին է խոսել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Պուտինը, մինչդեռ, հակադարձել է` միասնական սակագինը հնարավոր է միայն միասնական շուկայի պայմաններում` միասնական բյուջեով և հարկային միևնույն համակարգով: «Քանի դեռ չենք հասել ինտեգրացիայի այդ մակարդակին, գազի գինը պետք է որոշվի շուկայական տնտեսության գործոններով` հաշվի առնելով մատակարարների ծախսերը և ներդրումները, ինչպես նաև շահույթ ապահովելով ներդրված կապիտալի համար», - ասել է Ռուսաստանի նախագահը:

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: