01/13/2025

Թեթեւ ու ասիմպտոմ կորոնավիրուսակիր հիվանդները վաղվանից կբուժվեն իրենց տներում

Թեթեւ ու ասիմպտոմ կորոնավիրուսակիր հիվանդները վաղվանից կբուժվեն իրենց տներում

Վաղվանից հյուրանոցներում եւ հիվանդանոցներում գտնվող թեթեւ եւ ասիմպտոմ հիվանդները կգնան տուն՝ առողջության առաջնային պահպանման օղակի վերահսկմամբ իրենց բուժումը շարունակելու. այս մասին այսօր ասուլիսին ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Նոր արձանագրված դեպքերը՝ թեթեւ ընթացքով, չեն հոսպիտալացվի, կմնան տանը: Սա օրեր է տեւում, քանի որ այդ ամենը պետք է կազմակերպել: Հենց հիմա արդեն երրորդ օրն է՝ ընթանում են դասընթացներ առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկներ-բուժքույրերի ու կառավարիչների, որ այդ ամենը չլինի քաոտիկ, այլ կազմակերպված»,- նշեց նա:

Նախարարն ընդգծեց՝ չի բացառում, որ ասիմպտոմ դեպքերը դառնան սիմպտոմիատիկ, եւ բժիշկները պիտի պատրաստ լինեն կայացնել բուժման այդ փուլում անհրաժեշտ որոշում՝ հոսպիտալացնել կամ այլ միջոցների դիմել: «Մենք, քաղաքացիներին ուղարկելով տուն, նրանց չենք զրկում բժշկական օգնությունից, պարզապես փոխում ենք հիվանդության վարման ռազմավարությունը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր ռեկորդային թվով հետազոտություններ են կատարվել՝ 1751, իսկ հիվանդացության կորը, ցավոք, բարձրացել է: Ծանր վիճակում գտնվող քաղաքացիները 135-ն են, ծայրահեղ ծանր վիճակում են 63-ը, թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված են 15-ը, այսինքն՝ աճում է ծայրահեղ ծանր եւ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը, եւ հենց դրանից է, որ միշտ, ըստ նախարարի, փորձ է արվել խուսափել:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: