01/13/2025

Արցախի Ազգային ժողովը Շուշի տեղափոխելու համար քայլեր կձեռնարկվեն

Արցախի Ազգային ժողովը Շուշի տեղափոխելու համար քայլեր կձեռնարկվեն

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը Շուշի տեղափոխելու ցանկություն կա, այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ԱՀ Ազգային ժողովի հատուկ նիստում՝ պաշտոնը ստանձնելու համար երդման հանդիսավոր արարողության իր ելույթում:

«Ես հույս ունեմ, որ հաջորդ ԱԺ-ի՝ արդեն իրական նիստը կկայանա Շուշիում: Կա նման ցանկություն Ազգային ժողովը տեղափոխել Շուշի: Եվ մենք այդ առումով քայլեր կձեռնարկենք»,-ասաց Հարությունյանը:

Նա խոսեց Շուշիի կարևոր դերի մասին: Հարությունյանի կարծիքով՝ Արցախյան շարժումը հայ ժողովրդի երբևէ ունեցած փառավոր հաղթական էջերից մեկն էր, որի լուսապսակը դարձան Շուշիի ազատագրման գործողությունները: Նախագահը նաև խորհրդանշական համարեց, որ Արցախի Հանապետության նախագահի բարձրագույն պաշտոնը ստանձնում է պատմական Շուշիում՝ այն էլ հաղթական մայիս ամսին:

Արցախի Ազգային ժողովը ներկայում Ստեփանակերտում է:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: