01/13/2025

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Հումորը Արմենի «կերակուրն» էր, օդի պես մի բան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Հումորը Արմենի «կերակուրն» էր, օդի պես մի բան

 ««Զարհումա՜ր, դավաճան հայվան»… Բավական էր ահա այսպիսի մի արտահայտություն, որպեսզի հանդիսատեսը վարակվեր խոստիկյանական անսպառ հումորով: Ընդհամենը մի բառ կասեր եւ վերջ` հեռուստադիտողը «փլված» էր:

Արվեստաբան Սերգեյ Առաքելյանը «ՀՀ»-ի թղթակցի հետ զրույցում հիշում է.  «Թվում է, թե ոչինչ չի ասում, բայց նրա ամեն մի խոսքը հսկայական ասելիք ուներ: Ես հավասարաչափ սիրում էի նրան, Կարպ Խաչվանքյանին, Թաթիկ Սարյանին: Խոստիկյանը վաղուց արժանի էր Խորհրդային Միության ժողովրդական արտիստի կոչման, որ այդպես էլ չստացավ: Չստացավ, որովհետեւ շատ էր համեստ: Երբեք իր անձից չէր խոսի, չէր առանձնացնի, որովհետեւ դրա կարիքը չուներ, բայց իրավունքը ուներ: Նա ուներ ամեն ինչի իրավունքը: Գուցե զգում էր, որ հայ թատրոնի եւ կինոյի մեծություններից մեկն է: Գուցե կար այդ ներքին զգացումը, որ մենք այդպես էլ չիմացանք»:
 
Արվեստաբանի բնութագրմամբ` Արմեն Խոստիկյանը բացառիկ դերասան էր, բացառիկ մարդ: Մեծ արտիստ, ով այդպես էլ չարժանացավ իր բարձրագույն կոչմանը. «Միայն ժողովրդականն էր, որը շատ քիչ էր Արմենի համար: Նա Խորհրդային Միության մեր ժողովրդական դերասանների փաղանգում էր: Ոչինչ չանելով՝ անում էր ամեն ինչ: Ամեն ինչ բնատուր էր, Աստվածատուր էր, ոչ միայն կրթված, այլև կրթվածության մարդ էր: Բացառիկ ընտանիքից, բավական է ասել միայն, որ հայրը Կոմիտասի սանիկն է եղել»: Խոստիկյանին պետք չէր նախապատրաստվել, ասում է Ս. Առաքելյանը, նա «քայլող» դերասան էր: Նկատում է` երբ ասում ես Արմեն Խոստիկյան, ժպտում ես, ամեն անգամ երջանկություն է բերում, ծիծաղ է բերում...»:
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: