08/15/2020

Ճանապարհային ոստիկանության Գորիսի հաշվառման-քննական խմբի մեկ օրը

Ճանապարհային ոստիկանության Գորիսի հաշվառման-քննական խմբի մեկ օրը

Արտակարգ դրությունը, բազմաթիվ սահմանափակումներով եւ դժվարություններով հանդերձ, մեր կյանքի բոլոր ոլորտներում նոր պայմաններում ապրելու եւ աշխատելու հրամայականի առջեւ է կանգնեցրել մեզ:

Նման պարտադրանքի առջեւ են կանգնել նաեւ Հայաստանի Հանրապետության Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական  ստորաբաժանումները:

Մայսի 22-ին ծանոթանալաով Գորիսի հաշվառման-քննական խմբի գործունեությանը, անհնար էր չտեսնել, որ խմբի աշխատակազմը, ոստիկանության փոխգնդապետ Արմենակ Վարդանյանի գլխավորությամբ, ստեղծված իրավիճակում հաջողությամբ է իրականացնում իր գործառույթները բնակչության սպասարկաման ուղղությամբ:

Գորիսի հաշվառման-քննական խմբում վարորդական իրավունքի տեսական քննության  օր էր:

Քննություն էին հանձնում «Սիսիանի ավտոդպրոց» ՍՊ ընկերության՝ Արշավիր Գաբրիելյանի խմբի 18 սովորող, ովքեր հուլիսի 1-ին կզորակոչվեն Հայոց  ազգային բանակ:

Տղաները որոշակիորեն լարված էին քննասենյակ մտնելուց առաջ, ինչը խմբի ղեկավար, դասատու Արշավիր Գաբրիելյանը բնական իրավիճակ է համարում, որը եւ վկայում է ապագա վարորդների պատասխանատվության զգացումի մասին:

-Երկար տարիներ համագործակցում ենք ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության Գորիսի հաշվառման-քննական խմբի հետ: Քննություններն անցնում են պրոֆեսիոնալ բարձր մակարդակով: Եվ դա՝ հատկապես ավագ տեսուչ, ոստիկանության փոխգնդապետ Արմենակ Վարդանյանի եւ տեսուչ, ոստիկանության մայոր Վարդգես Մկրտչյանի շնորհիվ, -ասաց Արշավիր Գաբրիելյանը:

Չնայած օրը ծանրաբեռնված էր՝ պայմանավորված զինակոչիկների քննությամբ եւ քաղաքացիների այցելություններով, փոխգնդապետ Արմենակ Վարդանյանը ժամանակ գտավ պատասխանելու մեր հարցերին:

-Պարոն փոխգնդապետ, արդյո՞ք ռիսկային չէ համաճարակի պայմաններում վարորդական իրավունքի համար տեսական քննության անցկացումը:

-Բոլոր պայմանները ստեղծված են քննության մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար: Ինչպես տեսնում եք՝ ե՛ւ մեր աշխատակիցները, ե՛ւ դպրոցի սաներն ու նրանց դասատուները դիմակով ու ձեռնոցով են, դռան մոտ էլ ախտահանող նյութեր են դրված:

-Այսօր, որքանով տեսնում ենք, տեսական քննություն է, արդյո՞ք գործնական քննություն էլ Գորիսում կանցկացնեն Սիսիանի ավտոդպրոցի սաները:

-«Սիսիանի ավտոդպրոց» ՍՊ ընկերության սաները գործնական քննությունը կհանձնեն Սիսանում՝ ավտոդպրոցի տարածքում, որը կահավորված է հատուկ տրանսպորտային միջոցներով: Ենթադրում եմ՝ մեկ շաբաթից տեղի կունենա գործնական քննությունը:

-Այսօր արդեն հասցրել եք մի քանիսից քննություն ընդունել, Ձեր  նախնական տպավորությունը:

-Առանց չափազանցության՝ «Սիսանի ավտոդպրոց»-ի սաները միշտ էլ աչքի են ընկել իրենց պատրաստվածությամբ, հիմնավոր գիտելիքներով:

Այսօրվա քննությունը նույնպես ասվածի վկայությունն է:

-Պարոն Վարդանյան, արտակարգ դրության ժամանակ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժաններում եւս որոշ սահմանափակումներ էին մտցվել, դադարեցվել էր մի շարք ծառայությունների մատուցումը: Արդյո՞ք այդ սահմանափակումները շարունակվում են:

- Մայիսի 18-ից Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում, ադ թվում՝ մեր խմբում, կատարվում են բոլոր ծառայությունները:

Եթե արտակարգ դրության նախորդ շրջանում ապահովում էինք միայն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառումը, վարորդների կորցրած վկայականների փոփոխումը, ժամկետանց վարորդական իրավունքի վկայականների փոփոխումը եւ այլն, ապա հիմա, ինչպես նշեցի, իրականացվում են բոլոր ծառայությունները: Այդ է պատճառը, որ քաղաքացիների մեծ հոսք կա այս օրերին, ինչի համար էլ, նաեւ մարդկանց կուտակումներից խուսափելու համար, հաճախորդներին սպասարկում ենք աշխատանքային օրվա ավարտից հետո նույնպես:

***

… Կեսօրից հետո մենք հեռացանք Ճանապարհային ոստիկանության Գորիսի հաշվառման-քննական խմբի տարածքից, իսկ ավագ տեսուչ Արմենակ Վարդանյանը եւ տեսուչ Վարդգես Մկրտչյանը, խմբի մյուս աշխատակիցների հետ, քննությունից հետո դեռ պետք է աշխատեին այլ հարցերով այնտեղ այցելած քաղաքացիների հետ:

«Սյունյաց երկիր»

На изображении может находиться: один или несколько человек, люди стоят, дерево и на улице

На изображении может находиться: 1 человек, стоит, обувь, дерево и на улице

На изображении может находиться: один или несколько человек, люди стоят, дерево, ребенок, обувь, растение, толпа и на улице

На изображении может находиться: один или несколько человек, люди стоят и в помещении

На изображении может находиться: 1 человек, сидит и в помещении

На изображении может находиться: один или несколько человек, люди сидят, экран, офис и в помещении

На изображении может находиться: 1 человек, сидит, стол, офис и в помещении

На изображении может находиться: один или несколько человек, люди сидят и в помещении

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: